ԱՌԱԿՆԵՐ 8:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անդունդները չեղած՝ ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկիրն ստեղծելուց առաջ, և նախքան անդունդներ կբացեր, և աղբյուրների ջրեր կբխեցներ, |
Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Որովհետև Հայրը սիրում է Որդուն և ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, և նրան է՛լ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։
Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։ Եվ դարձյալ. «Ես նրան Հայր կլինեմ, ու նա ինձ Որդի կլինի» (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13)։
Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։