ԱՌԱԿՆԵՐ 8:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար. |
Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։
Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։
«Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծու արարչագործության Սկիզբը.