19 Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
19 Աստված իմաստությամբ դրեց հիմքերը երկրի և խորամտությամբ հաստատեց երկինքը,
Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։
Նա է իր զորությամբ կերտել երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։
Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։
Նա է երկիրն իր զորությամբ շինողը, աշխարհն իր իմաստությամբ հաստատողը, իր հանճարով երկինքը տարածողը.
Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։
Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։