Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 29:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ով որ իր ծառային պատանեկությունից շփացնի, կհանդիպի ապերախտության։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ով մանկությունից փափկասուն է լինում, ծառա պիտի դառնա, ապա մորմոքի իր մեջ։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 29:21
8 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամը նաև ասաց. «Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու»։


Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը։


Իր խոսքերի մեջ շտապող մարդ տեսնո՞ւմ ես. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։


Բարկացող մարդը կռիվ է հրահրում, և ցասկոտ մարդը շատ հանցանք կունենա։


Ատելի կինը, երբ որ ամուսնանա, աղախինը, երբ որ իր տիրուհու ժառանգորդ դառնա։


Տնտեսն իր մտքում ասաց. "Ի՞նչ եմ անելու, քանի որ իմ տերը տնտեսությունն իմ ձեռքից վերցնում է. հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։


Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացել և մերձիմահ էր։


Բայց հաճոյասեր այրին ողջ լինելով մեռած է։