Եվ Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի»։ Եվ նա ասաց. «Գտա, քանզի դու ծախել ես քեզ, որ Տիրոջ առաջ չարիք գործես։
ԱՌԱԿՆԵՐ 29:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արյունարբու մարդիկ ատում են պարկեշտին, բայց ուղղամիտները փնտրում են նրա անձը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արյունռուշտ մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրում են նրա հոգին։ |
Եվ Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի»։ Եվ նա ասաց. «Գտա, քանզի դու ծախել ես քեզ, որ Տիրոջ առաջ չարիք գործես։
Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, բայց ես ատում եմ նրան, որովհետև բարի բան չի մարգարեանում ինձ համար, այլ չար. Հեմլայի որդի Միքիան է»։ Եվ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։
Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Դեռ մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի մարգարեանում, այլ միշտ՝ չար բան։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։
Երբ իմաստուն մարդը դատի մեջ մտնի հիմարի հետ, հանգիստ չի ունենալու, զայրանա էլ, ծիծաղի էլ։
Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։
Եթովպացի Աբդիմելեք ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։
Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։
Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ։
«Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։