ԱՌԱԿՆԵՐ 27:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որդյա՛կ, իմաստո՛ւն եղիր, որ սիրտդ ուրախ լինի, և վանի՛ր քեզնից նախատինքի խոսքերը։ |
Իմաստություն սիրող մարդն ուրախացնում է իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղող մարդը փչացնում է ունեցվածքը։
Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։
Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։