ԱՌԱԿՆԵՐ 25:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։ |
Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։
Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։
Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։
Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։