ԱՌԱԿՆԵՐ 22:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին ճշմարիտ խոսքերով պատասխանես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահավասիկ սովորեցնում եմ քեզ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որ քեզ դիմողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխանես։ |
Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։
Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։
այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։
Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։