Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 19:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Անմիտ տղան աղետ է իր հոր համար, իսկ կնոջ վեճերը անընդհատ կաթկթոցի պես են։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Անմիտ որդին հոր ամոթն է։ Ընդունելի չէ պոռնիկի վարձով կատարված ուխտը։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 19:13
12 Խաչաձեւ Հղումներ  

Ջրերը մաշեցնում են քարերը, նրա հոսանքները սրբում են երկրի հողը, դու էլ կործանում ես մարդու հույսը։


Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։


Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։


Բարեկամն ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղ օրվա համար է ծնված։


Անմիտը տրտմություն է իր ծնողի համար, տխմարի հայրն էլ չի ուրախանա։


Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։


Լավ է բնակվել ամայի երկրում, քան թե կռվասեր և զայրացկոտ կնոջ հետ։


Լավ է կտուրի մի անկյունում բնակվել, քան թե մեծ տուն կիսել կռվասեր կնոջ հետ։


Ավելի լավ է բնակվել կտուրի մի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ մի տան մեջ։


Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։