Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 17:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տխմարին վայել չեն ընտիր խոսող շրթունքները, առավել ևս ազնվականին՝ ստախոս շրթունքները։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Անմիտներին վայել չեն հավատարիմ շուրթերը, և ոչ էլ արդարներին՝ ստախոս շուրթերը։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 17:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի Աստվածն ասաց, Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ. “Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի Եվ Աստծու երկյուղով իշխի։


Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։


Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։


Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։


Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։


Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։


Իմաստությունը հիմարի համար խիստ բարձր է, նա դռան մեջ չի բացում իր բերանը։


Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։


Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։


Եթե իշխանավորը սուտ խոսքերի է ականջ դնում, նրա բոլոր սպասավորներն անիրավ կլինեն։


Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր.


Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։