ԱՌԱԿՆԵՐ 17:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չարագործն ականջ է դնում չար շրթունքների, ստախոսը լսում է կործանարար լեզվին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չարագործը հնազանդվում է անօրենի լեզվին, իսկ արդարը չի նայում ստախոս շուրթերին։ Հավատացյալների համար ողջ աշխարհը լի է ինչքով, իսկ անհավատը մեկն իսկ չունի։ |
որոնք տեսանողներին ասում են. «Մի՛ տեսեք», և մարգարեներին. «Մեզ համար ճշմարիտը մի՛ մարգարեացեք, մեզ ախորժելի՛ բաներ ասացեք, խաբեություննե՛ր մարգարեացեք,
Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։