Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 12:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ճշմարիտ շուրթերը հաստատում են վկայությունը, իսկ ստախոս լեզուն վայրկյանի կյանք ունի։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 12:19
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. “Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի”»։ Եվ նա սուտ ասաց նրան։


Եվ Եղիսեն նրան ասաց. «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այն մարդը ետ դարձավ, իջավ իր կառքից՝ քեզ դիմավորելու. մի՞թե արծաթ առնելու, հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ, ծառաներ և աղախիններ առնելու ժամանակն է հիմա։


Ամբարիշտների ցնծությունը կարճ է լինում, և անաստվածի ուրախությունը՝ մեկ վայրկյան.


Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.


Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն։


Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։