ԱՌԱԿՆԵՐ 11:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։ |
Նա չարիք գործեց Տիրոջ առաջ Աքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։
Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։
Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։
Որովհետև պատերազմդ խոհունությամբ ես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում։