Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք ազգատոհմերի գլխավորներն էին՝ իրենց ցեղերի առաջինները։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք տոհմերի իշխաններ են, ըստ իրենց սերնդի՝ առաջնորդներ. սրանք բնակվեցին Երուսաղեմում։ |
Մակեղոթը ծնեց Սամաային. հենց դրանք էլ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։
Երուսաղեմում բնակվում էին Հուդայի որդիների, Բենիամինի որդիների, Եփրեմի և Մանասեի որդիների մեկ մասը։
Սրանք էին ղևտացիների ազգատոհմերի գլխավորները, որոնք գլխավորներ էին իրենց ցեղերի մեջ։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։
Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։
Բայց Հուդայի որդիները չկարողացան Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին հալածել։ Հեբուսացիները Հուդայի որդիների հետ Երուսաղեմում բնակվում են մինչև այսօր։
Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
Բենիամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին. և հեբուսացիները Բենիամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։