Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:80 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գադի ցեղից՝ Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր ագարակներով, Մանայիմը՝ իր ագարակներով, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գադի ցեղից տվեցին Գաղաադում գտնվող Ռամովթը՝ իր արվարձաններով, Մաանայիմը՝ իր արվարձաններով, |
Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։
Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից,
Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. նա կերակրեց թագավորին, քանի դեռ նա Մանայիմի մեջ էր մնում, քանի որ Բերզելին շատ հարուստ մի մարդ էր։
Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների խմբից մեկին և ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր մեջքիդ և յուղի այս սրվակը վերցրո՛ւ ձեռքդ ու գնա՛ Ռամովթ-Գաղաադ։