Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:70 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանասեի կես ցեղից Կահաթի որդիների մնացած տոհմին տվեցին Աները՝ իր ագարակներով, և Հեբղաամը՝ իր ագարակներով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մանասեի կես ցեղից Եները՝ իր արվարձաններով և Իբղաաման՝ իր արվարձաններով տրվեցին Կահաթի մնացած որդիներին՝ ըստ տոհմերի։ |
Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Բասանում գտնվող Գողանը՝ իր ագարակներով, Աստարովթը՝ իր ագարակներով,
Իսաքարի և Ասերի միջև Մանասեինն էին Բեթսանն ու նրա գյուղաքաղաքները, Հեբղաամն ու նրա գյուղաքաղաքները, Դորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Ենդորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Թանաքի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները և Մակեդդովի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, այս երեք գավառները։
Մանասեի կես ցեղից՝ Թանաքն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։