ՀԵՍՈՒ 17:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ11 Իսաքարի և Ասերի միջև Մանասեինն էին Բեթսանն ու նրա գյուղաքաղաքները, Հեբղաամն ու նրա գյուղաքաղաքները, Դորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Ենդորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Թանաքի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները և Մակեդդովի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, այս երեք գավառները։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ11 Իսաքարի և Ասերի ժառանգությունների մեջ Մանասեն ստացավ Բեթսանն ու նրա ավանները, Ամբղանն ու նրա ավանները, Ենդովրի բնակիչներն ու նրա ավանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա ավանները, Տանաքի բնակիչներն ու նրա ավանները, Նափեթի երրորդ մասն ու նրա ավանները։ Տես գլուխը |