Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։ |
Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։
Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։
Դավիթն ու զորքի հրամանատարները պաշտամունքի համար առանձնացրին Ասափի, Եմանի և Իդիթունի որդիներից ոմանց, որ մարգարեանում էին քնարներով, տավիղներով և ծնծղաներով։ Այս գործը կատարող մարդկանց թիվը, ըստ իրենց պաշտոնի, հետևյալն էր.
Հոսեդեկը գերի տարվեց, երբ Տերը Հուդայի և Երուսաղեմի բնակչությանը գերության ուղարկեց Նաբուգոդոնոսորի ձեռքով։
Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։
Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։