Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք բնակվում էին Բերսաբեեում, Մոլադայում, Ասար-Սուաղում, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք բնակվեցին Բերսաբինում, Սամաայում, Մովղադայում, Սերսուղայում, |
Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։
Սեմեին ուներ տասնվեց տղա և վեց աղջիկ, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին. նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների չափ չբազմացավ։
Եդովմի սահմանի մոտ՝ հարավային կողմում, Հուդայի որդիների ցեղի ծայրամասային քաղաքները սրանք են՝ Կաբեսեել, Եդեր, Հագուր,
Երկրորդ վիճակը դուրս եկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունը եղավ Հուդայի որդիների ժառանգության մեջ։
Շմավոնի որդիների ժառանգությունն առնվեց Հուդայի որդիների բաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ էր իրենց համար, դրա համար էլ Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց ժառանգության մեջ։