Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ընկած էր Հուդայի որդիների բաժնի մեջ, որովհետև Հուդայի որդիների բաժինն ավելի մեծ էր, քան նրանցը։ Ուստի Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց բաժնի մեջ։
Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։