Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հինգերորդ ամսվա համար հինգերորդ զորապետը հեզրացի Սամաոթն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հինգերորդ գլխավորը հինգերորդ ամսվա համար Իզրայի որդի Սաթիովթն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ |
Իսահառյաններից Քոնոնիան և նրա որդիները նշանակվեցին Իսրայելի արտաքին գործերի պաշտոնյաներ և դատավորներ։
Չորրորդ ամսվա համար չորրորդ զորապետը Հովաբի եղբայր Ասայելն էր. նրանից հետո՝ նրա որդի Զաբադիան. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։
Վեցերորդ ամսվա համար վեցերորդ զորապետը թեկուացի Եկգեսի որդի Իրասն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։