Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Իսահառյաններից Քոնոնիան և նրա որդիները նշանակվեցին Իսրայելի արտաքին գործերի պաշտոնյաներ և դատավորներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Հեսսարի սերնդից Քոնոնիան և նրա որդիները Իսրայելի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրություն ու դատ անեն։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:29
11 Խաչաձեւ Հղումներ  

Կահաթի որդիները չորսն էին՝ Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը։


Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,


Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից՝ Սուբայելն էլ՝


Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել տեսանողը, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբենները և Շարուհեայի որդի Հովաբը. այդ բոլոր նվիրաբերված գանձերը Սաղամոթի և նրա եղբայրների հսկողության տակ էին։


Հինգերորդ ամսվա համար հինգերորդ զորապետը հեզրացի Սամաոթն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։


Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։


Նաև Սաբեթան և Հովզաբադը՝ ղևտացիների գլխավորներից, որոնք Աստծու տան արտաքին գործն էին վարում։


Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։


Եթե քաղաքներում արյունահեղության, դատական վճռի, պատճառված ծանր վերքի վերաբերյալ մի գործ դատելու համար շատ դժվար երևա քեզ, այսինքն՝ առիթ տա վեճերի, ապա վեր կկենաս և կգնաս քո Տեր Աստծու ընտրած վայրը։


Կգնաս ղևտացի քահանաների և այդ ժամանակի դատավորի մոտ ու կհարցնես, և նրանք քեզ կասեն դատարանի վճիռը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ