Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հովաբը տեսավ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դեմ թե՛ առջևից, թե՛ հետևից, ընտրեց բոլոր երիտասարդ իսրայելացիներին և նրանց դասավորեց ասորիների դիմաց, |
Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։
Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, և Գայիի մարդիկ մնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։