ՀԵՍՈՒ 8:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ22 Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, և Գայիի մարդիկ մնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ22 Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, և Գայիի մարդիկ մնացին բանակի մեջտեղում։ Նրանք այն կողմից, սրանք այս կողմից այնքան հարվածեցին, մինչև որ նրանցից ազատվող և փախչող չմնաց։ Տես գլուխը |