Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխավոր քարտուղար, |
և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,
Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։
Հովիադայի որդի Բանեան թիկնազորի ղեկավար էր, իսկ Դավթի որդիները նախարարներ էին թագավորի կողքին։
Դավիթը Եղիազարի որդիներից Սադոկի և Իթամարի որդիներից Աքիմելեքի օգնությամբ նրանց բաժանեց դասակարգերի՝ ըստ իրենց համար որոշված ծառայության և պաշտոնի։
Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացի քարտուղարը, նրանց գրանցեց թագավորի և իշխանների, Սադոկ քահանայի, Աբիութարի որդի Աքիմելեքի, քահանաների և ղևտացիների տոհմերի գլխավորների առաջ։ Վիճակ էին հանում մեկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մեկ անգամ էլ՝ Իթամարի ազգատոհմի համար։
Փրկվեց միայն Աքիտովբի որդի Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց և փախավ գնաց Դավթի հետևից։