Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթը կանչեց Սադովկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներին՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սամայիային, Ելիելին, Ամինադաբին,

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ահա այնտեղ քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և այն ամենը, ինչ լսես թագավորի տնից, տեղեկացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին։


Սուան ատենադպիրն էր, Սադովկը և Աբիաթարը քահանաներ էին,


և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,


Եվ թագավորն ասաց Աբիաթար քահանային. «Գնա՛ Անաթովթ՝ քո արտերը, որովհետև դու արժանի ես մահվան, բայց ես այսօր քեզ չեմ սպանի, քանի որ իմ հոր՝ Դավթի առջև կրել ես Տեր Աստծու տապանակը և դու հորս քաշած բոլոր նեղություններին մասնակից եղար»։


Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։


Նաև քաջազուն տղամարդ Սադոկը և նրա հոր տնից՝ քսաներկու իշխաններ։


Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։


Սադոկ քահանային և նրա քահանա եղբայրներին դրեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող բարձր տեղում,


Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։