Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը և մարդ ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք մերկացրին նրան, վերցրին գլուխն ու զենքերը և ուղարկեցին այլազգիների երկիրը, որպեսզի բոլոր կողմերում ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ պատմեք Գեթում, Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին. Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան, Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։


Նրա զենքերը դրեցին իրենց աստվածների տանը, իսկ նրա գլուխը կախեցին Դագոնի տանը։


Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով խոցի՛ր ինձ. միգուցե այս անթլփատները գան և ծաղրեն ինձ»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ էր վախեցել։ Այդ ժամանակ Սավուղն առավ իր սուրը և ընկավ դրա վրա։


Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։


Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։


Նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, նա էլ այն իր մորը տարավ։