Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրանք մերկացրին նրան, վերցրին գլուխն ու զենքերը և ուղարկեցին այլազգիների երկիրը, որպեսզի բոլոր կողմերում ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը և մարդ ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրա գլուխն սկուտեղով բերվեց ու աղջկան տրվեց, աղջիկն էլ այն տարավ իր մորը։


Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով սպանի՛ր ինձ։ Այդ անթլփատները չգան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ շատ էր վախեցել։ Այն ժամանակ Սավուղն առավ սուրը և ընկավ դրա վրա։


Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։


Հետևյալ օրը, երբ այլազգիները եկան, որպեսզի կողոպտեն սպանվածներին, Սավուղին ու նրա որդիներին գտան Գեղբուա լեռան վրա ընկած։


Նրա զենքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագովնի տանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ