Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք ամենքը Հեկտանի որդիներն են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սուփիրին, Եվիին և Ովրամին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։ |
Իսմայելացիները բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց է՝ Ասորեստան գնալու ճանապարհի վրա. իր բոլոր եղբայրների առջև բնակվեց։
Եվ Քիրամի նավերը, որ Ոփիրից ոսկի էին բերում, խիստ շատ ալմուգ փայտ էլ բերեցին, ինչպես նաև պատվական քարեր։
Եվ նրանք գնացին Ոփիր, այնտեղից վերցրին չորս հարյուր քսան տաղանդ ոսկի և բերեցին Սողոմոն թագավորի մոտ։
երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու,
Թագավորների աղջիկները քո պատվականների մեջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը՝ Ոփիրի ազնիվ ոսկով զարդարված։
Ես մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին, և մարդ արարածին ավելի հազվագյուտ, քան Օփիրի ոսկին»։