Ա Կորնթացիներին 7:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց յուրաքանչյուր ոք, ինչ վիճակի մեջ որ կանչվեց, նույն վիճակի մեջ էլ թող մնա։ |
Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։
և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք,
Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։