20 Բայց յուրաքանչյուր ոք, ինչ վիճակի մեջ որ կանչվեց, նույն վիճակի մեջ էլ թող մնա։
20 Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։
Միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ, այնպես, ինչպես Աստված կանչեց իրեն։ Այսպես պատվիրում եմ բոլոր եկեղեցիներին։
և ջանաք ապրել խաղաղ, միայն ձեր գործով զբաղվել և աշխատել սեփական ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ,
Այդպիսիներին պատվիրում ու հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն և սեփական հացն ուտեն։
Իր տեղից օտար տեղ գնացած մարդն իրեն ստրուկ է զգում բույնը լքած թռչունի պես։
Կապվա՞ծ ես կնոջ հետ, մի՛ փորձիր բաժանվել. կապված չե՞ս կնոջ, կին մի՛ փնտրիր։