Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխասաց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և Կլավդիոս կայսեր ժամանակ եղավ։
Ա Կորնթացիներին 16:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրբերի համար կատարվող հանգանակության համար արե՛ք այնպես, ինչպես որ գաղատացիների եկեղեցիներին եմ պատվիրել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երուսաղեմի հավատացյալների համար կատարվող հանգանակության համար դուք և՛ս արեք այնպես, ինչպես պատվիրեցի գաղատացիների եկեղեցիներին։ |
Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխասաց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և Կլավդիոս կայսեր ժամանակ եղավ։
Եվ շրջեցին Փռյուգիայում ու գաղատացիների երկրում՝ արգելվելով Սուրբ Հոգուց, որ Ասիայում Աստծու խոսքը չքարոզեն։
Այստեղ միառժամանակ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրում և Փռյուգիայում՝ բոլոր աշակերտներին ամրապնդելով։
Անանիան պատասխանեց. «Տե՛ր, ես շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սրբերին Երուսաղեմում։
Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։
Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի ձեր դատապարտության համար հավաքված չլինեք։ Իսկ մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։
Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր. գիտեք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի առաջին պտուղն է, և իրենց անձերը սրբերի ծառայությանը նվիրեցին։
Դրա՛ համար ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ Տիրոջով իմ սիրելի ու հավատարիմ որդին է։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որ Քրիստոս Հիսուսով են, ինչպես որ ամենուրեք բոլոր եկեղեցիներում ուսուցանում եմ։
Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։
Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։
Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։