Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 24:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Արդ բազում տարիներ հետո եկա, որ իմ ազգին ողորմություն տամ ու ընծաներ մատուցեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Բազում տարիներից հետո եկա ողորմություն անելու իմ ազգի մեջ և զոհեր մատուցելու,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 24:17
14 Խաչաձեւ Հղումներ  

միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել։


որովհետև այս բարեգործության ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքներն է բավարարում, այլև Աստծու հանդեպ շատերի գոհությունն է շատացնում։


Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։


որպեսզի ազատվեմ այն անհնազանդներից, որ Հրեաստանում են, և իմ ծառայությունը, որ մատուցելու եմ Երուսաղեմում, սրբերին ընդունելի լինի,


որովհետև Պողոսը որոշել էր Եփեսոսի մոտով նավարկել, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցներ, քանի որ շտապում էր, որ եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմում լիներ։


Այդ ժամանակ Պողոսն այն մարդկանց վերցրեց, հաջորդ օրը նրանց հետ սրբվելուց հետո մտավ տաճար՝ սրբության օրերի ավարտվելն իմաց տալու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի։


Դրա համար էլ արթո՛ւն կացեք՝ հիշելով, որ երեք տարի գիշեր-ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով։


Միևնույն ժամանակ նա ակնկալում էր, որ Պողոսն իրեն դրամ կտա, և դրա համար հաճախ էր կանչում նրան ու հետը զրուցում։


Մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպես նախապես սկսել էր, այնպես էլ այդ շնորհը ձեր մեջ ավարտին հասցնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ