Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։ |
Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։
Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։
Նրանք երկրում պիտի շրջեն տագնապած և քաղցած։ Երբ քաղցած են լինում, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն. իրենց դեմքը դեպի վեր դարձրած՝
Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։
Այն ժամանակ պիտի աղաղակեն Տիրոջը, և նա չի պատասխանելու նրանց, այն ժամանակ իր երեսը կծածկի նրանցից, որովհետև նրանք իրենց արարքներով չարիք գործեցին։
Երբ ժամանակը գա, տանտերը կելնի, դուռը կփակի, և դրսում կանգնած՝ կսկսեք դուռը բախել ու ասել. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեզ համար"։ Եվ նա պատասխանելով կասի ձեզ. "Չգիտեմ, թե որտեղի՛ց եք"։