Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նորից՝ երրորդ անգամ, կանչեց Սամուելին, որը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ |
Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։