Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ8 Տերը նորից՝ երրորդ անգամ, կանչեց Սամուելին, որը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ8 Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ Տես գլուխը |