Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն անմիջապես ամբողջ հասակով վայր ընկավ գետնին, խիստ զարհուրեց Սամուելի խոսքերից, ու իր մեջ այլևս ուժ չմնաց, որովհետև մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել։ |
Եվ երբ առավոտյան Նաբաղը սթափվեց գինուց, նրա կինը նրան պատմեց այս բաները, և նրա սիրտը մեռավ իր ներսում ու քար դարձավ։
Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։
Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։