Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ, նրանց անասունները վերցրեց և նրանց հարվածեց ու մեծ ջարդ տվեց, և Դավիթն ազատեց Կեիլայի բնակիչներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և մարտնչեց այլազգիների դեմ, որոնք նրա առջևից փախան։ Նա մեծ հարվածներ հասցրեց նրանց, վերցրեց նրանց անասունները և փրկեց Կեիլայի բնակիչներին։ |
Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։
Եվ դարձյալ պատերազմ եղավ, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ պատերազմի ու մեծ կոտորած արեց նրանց մեջ, և նրանք փախան նրա առաջից։
Եվ Դավիթը դարձյալ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց ու ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Կեիլա, որովհետև ես փղշտացիներին քո ձեռքը կտամ»։