Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը թաքնվեց դաշտում. երբ հասավ ամսագլխի օրը, թագավորը հացի նստեց՝ կերակուր ուտելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը թաքնվեց դաշտում։ Նորալուսին եղավ, և արքան սենյակ մտավ՝ հաց ուտելու։ |
Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։
Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտ դրված իր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։
Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։