Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղը լսեց Հովնաթանի խոսքին և Սավուղը երդվեց, թե՝ «Կենդանի է Տերը, նա չպիտի մեռնի»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն անսաց Հովնաթանի խոսքին ու երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. նա չպիտի մեռնի»։ |
Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,
քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։
Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց փղշտացուն, և Տերը մեծ փրկություն շնորհեց ամբողջ Իսրայելին. դու էլ տեսար և ուրախացար. ինչո՞ւ ես մեղանչում անմեղ արյան դեմ՝ առանց պատճառի Դավթին սպանելով»։
Եվ Հովնաթանը կանչեց Դավթին. և Հովնաթանը այս բոլոր խոսքերը հաղորդեց նրան. և Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և Դավիթն առաջվա պես ծառայում էր նրան։
Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։