Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը հրաման տվեց ժողովրդին և հաշվառում անցկացրեց Աղիմում։ Չորս հարյուր հազարանոց հետևակ զորք կար, երեսուն հազարանոց հետևակ զորք էլ՝ Հուդայից։ |
Եվ Սավուղը նրանց հաշվառման հանդեսը կատարեց Բեզեկում. Իսրայելի որդիները երեք հարյուր հազար էին, իսկ Հուդայի մարդիկ՝ երեսուն հազար։
Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինի երկիրը՝ Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։