Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ15 Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինի երկիրը՝ Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ15 Սամուելը վեր կացավ և Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զորքը միացավ Սավուղին, որ դիմադրի իրենց վրա հարձակվողներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սավուղը հաշվեց իր հետ գտնվող զինվորներին և տեսավ, որ ինքն ունի մոտավորապես վեց հարյուր զինվոր։ Տես գլուխը |