Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ փղշտացիների պահապան զորքը գնաց դեպի Մաքմասի կիրճը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիների բանակը դուրս ելավ Մաքմասի մյուս կողմը։ |
Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառք ունեին և վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։
Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։