Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած մնաս. սթափվի՛ր գինովությունից»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեղիի սպասավորն Աննային ասաց. «Մինչև ե՞րբ ես հարբած վիճակում մնալու, սթափվի՛ր գինովությունից ու հեռացի՛ր Տիրոջ առջևից»։ |
Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։
Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։
Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ (Զաք. 8.16), քանի որ միմյանց անդամներ ենք։
Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։