Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աննան մտքում էր աղոթում, և շրթունքները չէին շարժվում, ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան, Հեղին կարծեց, թե նա հարբած է։ |
Զորքերի Տերը պաշտպան պիտի լինի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն և ոտնակոխ անեն պարսաքարերը. պիտի խմեն ու որպես թե գինիով՝ պիտի աղմկեն, տաշտի պես պիտի լցվեն, ինչպես զոհասեղանի անկյունները։
Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։
ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։