Արդ, եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, իսկ եթե ոչ, ուրեմն իմ անունը ևս ջնջի՛ր քո մատյանից, որի մեջ գրեցիր»։
Փիլիպպեցիներին 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։ |
Արդ, եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, իսկ եթե ոչ, ուրեմն իմ անունը ևս ջնջի՛ր քո մատյանից, որի մեջ գրեցիր»։
Թե՛ Սիոնից մնացածները և թե՛ Երուսաղեմից մնացածները սուրբ պիտի կոչվեն, բոլոր նրանք, ովքեր գրվել են Երուսաղեմում ապրելու համար,
ես իմ ձեռքը երկարելու եմ ձեր և ձեր մարգարեների դեմ, ովքեր սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում։ Իմ ժողովրդի ուսուցմանը մասնակից չպիտի լինեն, Իսրայելի տան գրքերում չպիտի հիշվեն, ոչ էլ Իսրայելի երկիրը պիտի մտնեն։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը։
Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Ողջունե՛ք Տրիփոսին և Տրիփոնին, որոնք աշխատեցին Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդեին, որ Տիրոջ համար շատ աշխատեց։
Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի ու ավելի նպաստեց Ավետարանի տարածմանը,
Սրանք սիրուց մղված են քարոզում, որովհետև գիտեն, որ Ավետարանի պաշտպանության համար եմ կապանքների մեջ մնում։
Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։
Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։
ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը Հիսուսի հավատարիմ ծառան է ձեզ համար։
որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անուններն աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։
Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից՝ դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։
Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։
Հաղթողն այսպես սպիտակ կհագնի, և նրա անունը չի ջնջվի կյանքի գրքից, և նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հոր և նրա հրեշտակների առաջ»։