Փիլիպպեցիներին 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջով հաստատո՛ւն մնացեք, սիրելինե՛ր։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։
Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։
Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
ինչպես արդեն փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ կլինեք մեր պարծանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։
Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։
կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։
որովհետև նա էլ սաստիկ կարոտով փափագում էր ձեզ ամենքիդ տեսնել և մտահոգված էր, որ դուք լսել էիք իր հիվանդանալու մասին։
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։
որպեսզի ձեր սրտերը ամրապնդի, դարձնի անարատ սրբության մեջ, Աստծու՝ մեր Հոր առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ իր բոլոր սրբերով հանդերձ։
Հետևաբար, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք ավանդությունները, որ սովորեցիք թե՛ մեր խոսքով և թե՛ մեր նամակով։
Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից,
Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։
Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։