Փրկվածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց Աբրամին։ Նա բնակվում էր Մամբրեի կաղնու մոտ։ Մամբրեն և նրա եղբայրներ Եսքողն ու Օնանը Աբրամի դաշնակիցներն էին։
Փիլիպպեցիներին 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ թլփատվել եմ ութերորդ օրը, Իսրայելի ազգից եմ, Բենիամինի ցեղից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրենքի՝ փարիսեցի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցի ծնողներից եբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի՝ |
Փրկվածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց Աբրամին։ Նա բնակվում էր Մամբրեի կաղնու մոտ։ Մամբրեն և նրա եղբայրներ Եսքողն ու Օնանը Աբրամի դաշնակիցներն էին։
Ձեր արու մանուկները ութօրյա հասակում պետք է թլփատվեն սերնդեսերունդ, ինչպես նաև ընդոծինն ու արծաթով գնված բոլոր օտարազգիները, որ քո սերնդից չեն։
Այնտեղ մեզ հետ էր եբրայեցի մի պատանի՝ դահճապետի ծառան։ Պատմեցինք նրան, և նա մեկնեց մեր երազները, յուրաքանչյուրիս երազն առանձին մեկնեց։
Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [𝕸 եբրայեցի եմ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։
Եվ երբ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու, նրան ցանկանում էին իր հոր անունով Զաքարիա կոչել։
Երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում։
Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։
Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։
Արդ, հարցնում եմ՝ Աստված մի՞թե մերժեց իր ժողովրդին։ Քա՛վ լիցի։ Քանզի ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։
Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։