Այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա բազկի զորությանը՝ հետևելով այս ժողովրդի ճանապարհին.
Փիլիպպեցիներին 3:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ |
Այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա բազկի զորությանը՝ հետևելով այս ժողովրդի ճանապարհին.
Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
Քահանան թող զննի, եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան պետք է անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։
ծառայելով Տիրոջն ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով ինձ պատահեցին։
Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։
Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ,
Այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով։
Իսկապես, մեծ վշտի և սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ո՛չ որպեսզի տրտմեք, այլ իմանաք իմ անսահման սերը, որն ունեմ ձեր հանդեպ։
Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։
Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։
Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։
չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Նրանք, որ ուզում են լավ մարդ երևալ, հենց նրանք են ստիպում ձեզ, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի ճանապարհով չգնան,
Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։
Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։
որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։
Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե անկարգ կյանքով են ապրում. որևէ գործ չեն կատարում, այլ ծուլորեն շրջում են։
մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց,
ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։