Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Փիլիպպեցիներին 2:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ահա թե ինչու շտապ ուղարկեցի նրան, որպեսզի, նրան դարձյալ տեսնելով, ուրախանաք, ես էլ այլևս չտրտմեմ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուրեմն նրան ավելի շտապ ուղարկեցի, որպեսզի դարձյալ տեսնելով՝ ավելի ուրախ լինեք, և ես էլ անտրտում լինեմ։

Տես գլուխը



Փիլիպպեցիներին 2:28
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ոչ միայն գտա քեզ, այլև Աստված ինձ ցույց տվեց քո զավակներին»։


Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։


Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։


Եվ այս ամենը գրեցի նրա համար, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, որոնցով պետք է ուրախանամ. վստահ եմ ձեր բոլորի վրա, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։


Նրան Տիրոջով ընդունե՛ք լիակատար ուրախությամբ և այդպիսիներին պատվեք,


Հիշելով քո արտասուքները՝ փափագում եմ քեզ տեսնել, որպեսզի լցվեմ ուրախությամբ։